Փաշինյան Նիկոլն առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ





Հանրային աջակցություն ու ժողովրդական սեր վայելելու կազմակերպված շոուի մեջ հենց մի փոքր իմպրովիզացիա է տեղի ունենում, գծված սցենարից ու դերասաններից շեղվում են, միանգամից Փաշինյան Նիկոլը առերեսվում է հասարակության իրական վերաբերմունքի հետ։

Իսկ հասարակության իրական վերաբերմունքն իմանալու համար Նիկոլը պետք է առաց ուղեկցող զորքի ու կազմակերպված փառաբանողների մի ժամ շրջի Երևանի փողոցներում։

***

Քաղաքականությունը մի կողմ, բայց հասուն տղամարդու կողմից հրապարակավ, փոքր երեխայի ներկայությամբ, երիտասարդ կնոջ վրա հարձակվելն ու վիրավորելը, որևէ արդարացում չունի։ Սա խոսում է իշխանության վերին էշելոններում բարոյական արժեհամակարգի քայքայման մասին։

Չնայած, հղի կնոջ սպանությունից հետո ինչ եղավ, որ հիմա ինչ լինի։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից



Leave a Comment