«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա. նրանք համաձայնել են դրան»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը։
Նա հայտարարել է, որ Իրանն է նախաձեռնել շփումը, քանի որ չի ցանկանում, որ ԱՄՆ-ը հարձակվի իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ինչպես սպառնացել էր Թրամփը, եթե Հորմուզի նեղուցը չվերաբացվի։
«Կարծում եմ՝ գործարքը անպայման կկնքվի»,- հավելել է Թրամփը։
«Վաղը առավոտյան մենք պետք է պայթեցնեինք նրանց խոշորագույն էլեկտրակայանը, որի կառուցումը արժեցել է ավելի քան 10 միլիարդ դոլար։ Դա շատ լավ էլեկտրակայան է… Դրա համար էլ նրանք զանգահարեցին, ոչ թե ես։ Նրանք զանգահարեցին»,- ընդգծել է նա։
«Նրանք ուզում են գործարք կնքել, և մենք իսկապես ուզում ենք գործարք կնքել»,- ասել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շատ շուտով կբացվի, «եթե գործարքն արդյունավետ լինի»։ «Նավթի գինը կտրուկ կնվազի, երբ գործարքը կնքվի»,- ասել է Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: