23 մարտի 2026 – 18:29 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութ և հնդկաձավար:Չի նշվում, սակայն, թե որ երկրից է ուղարկվելու տարանացիկ բեռը:
Ադրբեջանի տարածքով ՀՀ կուղարկվի 4 վագոն պարարտանյութ և 1 վագոն հնդկաձավար, գրում է APA-ն:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան «կանոնավոր կերպով իրականացվել են տարանցիկ բեռնափոխադրումներ, ներառյալ հացահատիկ, պարարտանյութ և այլ ապրանքներ»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2026 թվականի հունվար–փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4․2 մլն դոլարի արտադրանք։