
Թեհրանը կականապի Պարսից ծոցի բոլոր ծովային ուղիները՝ երկրի ափերի կամ կղզիների վրա հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի պաշտպանության խորհուրդը։
«Թշնամու կողմից Իրանի ափերի կամ կղզիների յուրացման ցանկացած փորձ կհանգեցնի Պարսից ծոցի և ափամերձ տարածքների բոլոր ծովային ուղիների ու հաղորդակցության գծերի ականապատմանը տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ ափից տեղադրվող լողացող ականներով», – հայտարարությունը մեջբերում է Fars-ը։
Նաև նշվում է, որ ցանկացած երկիր, որը թշնամաբար չէ տրամադրված Իրանի նկատմամբ, կարող է անցնել Հորմուզի նեղուցը՝ համագործակցելով Թեհրանի հետ։