«Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը». Նիկոլ Փաշինյան

«Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը». Նիկոլ Փաշինյան

«Առաջնորդությունը առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունը ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018,19, 20, 21, 22, 23, 24 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,- ֆեյսբուքյան եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում: «Նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս»,- հավելել է նա:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Leave a Comment