
Իրանը բանակցություններ չի վարել և չի վարում Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտության ավարտի շուրջ, հաղորդում է իրանական Tasnim-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանի ենթակառուցվածքներին հարվածելուց, քանի որ «Իրանի կողմից ռազմական սպառնալիքներն ավելի համոզիչ են դարձել»։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Վաշինգթոնն ու Թեհրանը վերջին երկու օրերի ընթացքում «լավ և արդյունավետ» բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: