Կասեցվել է Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

Կասեցվել է «Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՍԱՏՄ-ից:

Անհամապատասխանությունների փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:

Այսպես՝

– սննդամթերքի պահեստի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,

– խոհանոցի առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի և նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a Comment