Ներկայացվել է մարտի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է մարտի 16-22-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Դաշտերում և այգիներում կատարվել է էտ, ծառերի բների փխրեցում և սպիտակեցում։

Արարատյան դաշտում, ինչպես նաև Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում, բազմամյա միջին ժամկետներին մոտ, պտղատուների բողբոջներն ուռչել և թույլ բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։

Հովտային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է հանգուցային արմատների առաջացման և թփակալման փուլերում։

Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում։ Աշնանացանը ծածկված է եղել բավարար ձյունածածկույթով։

Եղանակային պայմանները նպաստավոր են եղել աշնանացանի ձմեռման համար։

Բույսերի բարձրությունը կազմել է 8–11սմ, ինչը համապատասխանում է տվյալ զարգացման փուլին և մշակաբույսի նորմալ աճին։

Leave a Comment