«Հիվանդանոցների հերթերն ապահովագրության համակարգի ներդրումից հետո՝ տիպիկ գումի շուկա»․ Նարինե Ղալեչյան

«Հիվանդանոցների հերթերն ապահովագրության համակարգի ներդրումից հետո՝ տիպիկ գումի շուկա»․ Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիվանդանոցների հերթերն առհասարակ չէր համակարգվում, իսկ ապահովագրության համակարգի ներդրումից հետո՝ տիպիկ գումի շուկա:
Իքս բժշկի մոտ մտնելու համար պետք է ֆորտ բոյարի խոչընդոտներ հաղթահարես:
Դիցուկ, բժիշկը 4-րդ հարկում է, դու պետք է իջնես առաջին հարկ, որտեղ հերթն արդեն դռնից դուրս է գալիս, իսկ վճարման ապարատը 1 հատ է (մի ափսոսեք, մի քանի հատ դնել, կամ առհասարակ դրանք վերացնել):
Վերելակից դուրս եկար, մի այլ փորձություն՝ խճճված միջանցնքեր, փակ դռներ, կոճակը սեղմում ես, որ մտնես, եթե բախտդ բերի մեկը դուրս գալիս կբացի, չէ պետք է անվերջ կանգնես:
Մի քանի խուճուճ միջանցքներով պետք է անցնես, որ կարողանաս գտնել բաժանմունքը, որտեղ ուզում ես գնալ:
Մի կերպ հասար բժշկիդ, բայց արդեն հերթդ անցել է: Պետք է միջանցքում սպասես, իսկ միջանցքում քույրերի բարձր զրույցը (մի ծայրից մեկը)՝ եսիմ ում աբորտի թուղթը բեր ու էդպես շարունակ:
Հանկարծ, եթե բախտդ բացվեց, մտար բժշկիդ մոտ ու պարզվեց, որ խորհրդատվությունից զատ նաև լրացուցիչ այլ հետազոտություն է հարկավոր, նորից պետք է ամեն ինչ զրոյից սկսես:
Հերթերը կարգավորում է մեկ աշխատակից, որը ֆիզիկապես ի վիճակի չէ և՛ տերմինալի մոտ օգնել մարդկանց, և՛ հերթերը կարգավորել: Ու այսպես, միջինում 1 ժամ պետք է ծախսես, որ բժշկիդ բաղձալի դուռը բացես: Էլ չասեմ, եթե պետք է անկետա բացել, քանի հոգու պետք է հարցնես՝ ինչպես, որտեղ ու այդպես էլ պատասխանը չստանաս, գնաս բժշկիդ մոտ, հետո ստիպված ինքը կարգավորի դրանք:
Ինչո՞ւ պետք է բժիշկն իր գործը թողնի, իջնի, փորձի անձամբ աջակցել, որ մյուս ստուգումներն էլ անցնենք: Եթե դա չաներ, ենթադրում եմ, որ մի ողջ օր էստեղ կմնայինք, իսկ ես արդեն հրաժարվում էի մյուս ստուգումներն այստեղ շարունակել:
ՀՀ առողջապահության նախարարություն, շատ խիստ հանձնարարեք ապահովագրությամբ աշխատող հիվանդանոցներին, թող արագ կարգավորեն իրենց հերթերի համակարգումը: Վճարման մի քանի ապարատ թող դնեն, սպասարկող անձնակազմի թիվն ավելացնեն, միջանցքում հերթեր կարգավորող մի քանի աշխատակից ընդգրկեն, մեկը չի կարող դա անել:
Ամեն բաժանմունքի համար հերթագրման մի քանի կետ առանձնացրեք: Ջրի քուլերների բաժակներն արագ թարմացրեք, հո բռո՞վ չենք խմելու: Էս աստիճան թքա՞ծ ունենալ պացիենտի վրա․․․
Գոհ չլինեի բժշկից՝ կլինիկայի անունը կգրեի ու տնօրենին կզանգեի (նույն խնդրով մի քանի անգամ զանգել եմ, բայց ոչ մի փոփոխություն):
Հ.Գ. Պետական ապահովագրությունից չօգտվեցի, որ իբր ավելի արագ լինի ամեն ինչ, բայց փաստորեն ոչ մի տարբերություն…
Փաստորեն, պետք emergency հիվանդ լինես, որ արագ կազմակերպվի ամեն ինչ:
Մի խոսքով՝ բարդակ»։

Աղբյուրը`   Նարինե Ղալեչյան

Leave a Comment