Միրզոյան. Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ  ունեն բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ

Միրզոյան. Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Մենք ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ: Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա իրականացվում է:


Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու և ճանապարհի գործարկմանը վերաբերող քննարկումներ:


«Գետնի վրա աշխատանքը շարունակվել է, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման համար կա համատեղ աշխատանքային խումբ: Երկու հանդիպում է ունեցել այս աշխատանքային խումբը: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից», – ասել է Միրզոյանը:


Նախարարը տեղեկացրել է, որ մշակութային ոլորտում ևս ընթանում են քննարկումներ, և այժմ հստակեցվում են իրավական հիմքերը կամ փորձ է արվում հասկանալ մեխանիզմները, օրինակ՝ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։


Նրա խոսքով՝ քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։


Leave a Comment