Կանցկացվի «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

Կանցկացվի «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը

23 մարտի 2026 – 13:05 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում կազմակերպվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում նախատեսվել են մի շարք միջոցառումներ և համերգներ տարբեր հարթակներում։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 13-ին փառատոնի շրջանակում համերգ տեղի կունենա:

«Փառատոնը միավորում է տարբեր երկրների պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման համար։ Այս տարվա հոբելյանական թողարկումն առանձնանում է ընդլայնված ձևաչափով և մի քանի բեմերում անցկացվող համերգներով։

Միջոցառմանը նախատեսվում է մասնակցություն տարբեր երկրներից ժամանած պարային անսամբլների՝ Ֆրանսիայի (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայի (Լոնդոն), Հունաստանի (Աթենք), Վրաստանի (Թբիլիսի), Ռուսաստանի (Սոչի), ինչպես նաև Հայաստանի պարային խմբերի կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնի շրջանակներում նախատեսված են մի շարք համերգներ․ մարտի 28-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, ապրիլի 13-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ապրիլի 17-ին՝ Վրաստանի Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական և դրամատիկական թատրոն։

Հոբելյանական ծրագրի ավարտը նախատեսված է հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում, MOS PRODUCER համերգասրահում:

Leave a Comment