Քաղաքական դեմքերն ազատ են անել հայտարարություններ․ Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին

Սրբուհի Գալյանը մեկնաբանել է  սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությունները

Քաղաքական դեմքերն ազատ են անել հայտարարություններ․ Գալյանը՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի  մասին


ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտի կողմից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող, հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ։


Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությունները։


Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պարտերազմ կլինի, Գալյանը նշեց, որ դա ընդամենը քաղաքական հայտարարություն է և վերջ:


«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է»,- ասել է Գալյանը։


Leave a Comment