Ստո՛ւմ եք, նոր Սահմանադրության մասին խոսել եք, երբ Ալիևն է պահանջել
Ո՞նց է ստացվում, որ էն ինչ անում եք, վերջում դուրս է գալիս Ալիևի ուզածն է։
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան
***
|
ՀՀ սահմանադրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցինի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել են 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո. աշխատանքները դանդաղել են Քովիդի, պատերազմի, ՀՀ ներքաղաքական ճգնաժամի հետևանքով. «Ձեր կողմնակիցների կողմից փողոցներում իմ ու ընկերներիս սպանության տեսարաններ բեմադրելու, իմ դեպքում ոչ միայն բեմադրելու, այլև իմ մասնակցությամբ սպանության փորձի պատճառով»,- հավելել է Միրզոյանը: Քրիստինե Վարդանյանն արձագանքել է. «Նոյեմբերի 9-ը ձեզ վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չէ, դա ազգային ողբերգության օր է: Եթե ձեզ վրա հարձակվել են, շրջվեք, էն մարդուն, ում հետ ամեն օր շփվում եք, հարցրեք՝ ինչո՞ւ գործը բացահայտված չէ… Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, դուք ունեցել եք Սահմանադրության բարեփոխման օրակարգ, դուք ՀՀ-ում նոր Սահմանադրության մասին խոսել եք էն բանից հետո, երբ Ալիևն ասել է՝ ՀՀ-ն նոր Սահմանադրություն պետք է ունենա»:
***
|
|
«2018-ից, որևէ մեկի մտքով, Նիկոլ Փաշինյանից սկսած, մազաչափ չէր անցնի՝ հարձակվել ՀՀ անկախության հռչակագրի վրա: 2018, 2019, 2020 թվականներին նույն Փաշինյանի ուղերձները դիֆերամբներ են հռչակագրի մասին: Էսօր թշնամական հարձակում է հռչակագրի դեմ, որովհետև դա ունի պատվիրատու, պահանջատեր, որի անունն է Ադրբեջան ու Ադրբեջանի նախագահ»,- շարունակելով նոր Սահմանադրության թեման ու խոսքն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
|