Փաշինյանի՝ վերահաս անխուսափելի պատերազմի մասին խոսույթին զուգահեռ՝ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հարևան Ադրբեջանում: Արևմտյան Ադրբեջան կազմակերպության շրջանային խորհուրդները հունվարից սկսած՝ քննարկումներ են ունենում գյուղական համայնքային բջիջների ներկայացուցիչների հետ:
Եվ այսպես, Ղարաքիլիսայի շրջանային խորհրդի նախագահ Նադիր Ղահրամանովը քննարկումների ժամանակ իր բոլոր ելույթներում հայտարարում է, որ Արևմտյան Ադրբեջան տեղահանվածների ու փախստականների վերադարձը Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և որ վերադարձի գործընթացը պետք է իրականացվի փուլային տարբերակով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Հատկանշական է, որ Ղարաքիլիսայի շրջանային խորհրդի նախագահը հստակ ընդգծում է՝ Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանական ժողովրդի հայրենիքն է, և որ շրջանային խորհուրդները պարտավոր են գործնական մասնակցություն ունենալ պետական քաղաքականության իրականացմանը՝ հաստատել մշակված միջոցառումների ծրագրերը և ժամանակացույցը առաջիկա մի քանի ամիսների համար:
Նմանատիպ հանդիպում-քննարկումներ իրականացնում են նաև մյուս շրջանային խորհուրդները, որոնց առջև խնդիր է դրված Մեծ վերադարձի պետական հայեցակարգի իրականացման շրջանակներում նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա սեպտեմբեր:
Երեկ վարչապետ Փաշինյանը, ի դեպ, խոսում էր հենց սեպտեմբերի մասին:
Նկարում Ղարաքիլիսայի շրջանային խորհրդի նախագահն է, որ 2028 թվականի Սիսիանի ՏԻՄ ընտրություններում գուցե լինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոալիցիոն գործընկերը, իսկ արդեն 2033 թվականին…
Վարդան Բալյան, քաղաքագետ