Նյու Յորքի օդանավակայանում Air Canada-ի ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում Air Canada-ի ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենայի, ինչի հետևանքով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով մոտ ժամը 23:40-ին, երբ Jazz Aviation-ի կողմից շահագործվող CRJ-900 ինքնաթիռը բախվել է օդանավակայանում մեկ այլ միջադեպի համար ժամանած հրշեջ ծառայության մեքենային։

Արտակարգ ծառայություններն անմիջապես արձագանքել են, դեպքի վայրում իրականացվել են լայնածավալ գործողություններ։

Դաշնային ավիացիայի վարչությունը դադարեցրել է թռիչքները։ Օդանավակայանը փակ է մնացել մինչև հաջորդ օրը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։

Հրապարակված կադրերում երևում է, որ ինքնաթիռի քթամասը լուրջ վնասներ է ստացել։ Թռիչքն իրականացվում էր Մոնրեալից դեպի Նյու Յորք, և բախումը տեղի է ունեցել վայրէջքից անմիջապես հետո։

Օդային երթևեկության կառավարման ձայնագրությունները ցույց են տալիս, որ հրշեջ մեքենային թույլատրվել էր հատել թռիչքուղին, սակայն վերջին պահին կարգավարը փորձել է կանխել բախումը։ Միջադեպի հանգամանքների քննությունը շարունակվում է։

Leave a Comment