Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը • Tribune.am

Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը ։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment