ԱՄՆ զինծառայողների մի մասը հիասթափված է Իրանի դեմ գործողությունից․ ԶԼՄ

Իրանի դեմ գործողությանը մասնակցող որոշ ամերիկացի զինվորներ ասում են, որ չեն ուզում մեռնել Իսրայելի համար, հայտնել է Huffpost-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հոդվածում ներառված են հարցազրույցներ զինծառայողների, պահեստազորայինների և նրանց ներկայացնող մարդու իրավունքների պաշտպանների հետ։ Զինվորները բողոքում են ուժեղ սթրեսից և նույնիսկ մտածում են հեռանալու մասին «հիասթափության» պատճառով։

«Մենք չենք ուզում մահանալ Իսրայելի համար, մենք չենք ուզում քաղաքական խաղաքարեր լինել»,- պարբերականը մեջբերում է նորակոչիկների խոսքերը։

Հրապարակման մեջ նշվում է, որ պահեստազորայինները որպես հիմնական հուսահատեցնող գործոն նշում են Իրանի հետ պատերազմը արդարացնող հստակ հիմնավորման բացակայությունը։

Հրապարակումը եզրակացրել է, որ ամերիկյան բանակի շարքերում աճող դժգոհությունը և զինծառայողների շրջանում մարտական ​​ոգու անկումը չեն նպաստում Իսլամական Հանրապետության դեմ արշավի հաջողությանը։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment