Շիրակի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում – armeniatoday.am

Շիրակի մարզում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment