Իսրայելը Թեհրանի ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների շարք է սկսել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իր Telegram ալիքում։
«IDF-ն լայնածավալ հարվածների շարք է սկսել Թեհրանի ենթակառուցվածքների դեմ», – ասվում է հայտարարության մեջ։
Մեկ օր առաջ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում լիովին չբացի Հորմուզի նեղուցը, «ամերիկյան զինվորականները կոչնչացնեն իրանական բոլոր էլեկտրակայանները»։
Թեհրանի մի քանի շրջաններում բազմաթիվ պայթյուններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ավիահարված է հասցվել թաղամասին, որտեղ տեղակայված է Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։
Իրանի ՀՕՊ համակարգերը թիրախավորում են Թեհրանի հյուսիսային, արևելյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախները։ Սորխ-ե Հեսար շրջանում, որտեղ գտնվում է ազգային պարկը, տեղի է ունեցել առնվազն հինգ պայթյուն, իսկ Նոբոնիադ թաղամասում, որտեղ գտնվում է Իրանի պաշտպանության նախարարության համալիրը, հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով վնասների, հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։