Արաղչի. Հորմուզի նեղուցի փակման պատճառը պատերազմն է

Հորմուզի նեղուցում նավագնացության դադարեցումը պայմանավորված չէ Թեհրանի որոշումներով, այլ պատերազմական գործողությունները, որոնք սկսել է ոչ թե Իրանը, այլ հակառակ կողմը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցը փակ չէ», – գրել է Արաղչին X-ում: Նրա խոսքով՝ «նավերը կանգնեցված են ապահովագրական ընկերությունների կողմից մյուս կողմի, այլ ոչ թե Իրանի կողմից սկսված պատերազմի վախի պատճառով»: «Ոչ մի ապահովագրական ընկերություն, ոչ էլ որևէ իրանցի, չի ենթարկվի հետագա սպառնալիքներին», – հայտարարել է Արաղչին՝ հավելելով, որ «սպառնալիքների փոխարեն անհրաժեշտ է հարգանք»:

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ «առևտրի ազատության բացակայության դեպքում նավարկության ազատությունը չի կարող գոյություն ունենալ»:

«Կամ մենք պետք է հարգենք երկուսն էլ, կամ ոչինչ չստանանք», – եզրափակել է Արաղչին:

Leave a Comment