Իրանի ռազմական բազաներին հարձակվելիս Իսրայելն օգտագործել է 50 տարվա ավիառումբեր, որոնք մոռացվել են բունկերում և սկզբնապես նախատեսված էին եգիպտական ռազմական բազաների վրա հարձակումների համար՝ Եգիպտոսի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ։ Այս պնդումը ներկայացրել է պետական Kan հեռարձակողը՝ առանց աղբյուրներին հղում անելու։
Գործակալության տվյալներով՝ լքված բունկերում հայտնաբերվել են հազարավոր չկառավարվող ռումբեր, որոնք չունեն ճշգրիտ հարվածային հնարավորություններ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը դրանք օգտագործում են Իրանի ռազմական բազաներին հարվածելու համար՝ բնակեցված տարածքներից հեռու գտնվող տարածքներում։
Իսրայելի պաշտպանության ուժերի աղբյուրները Kan-ին բացատրել են, որ այդ հին ռումբերն օգտագործելու որոշումը կայացվել է գումար խնայելու և բունկերը վերօգտագործելու համար, որը համարվում է բավարար վիճակում։ Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը Kan-ին հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «զենքերը օգտագործում է միայն դրանց պիտանիությունը ստուգելու համար կանոնակարգված ընթացակարգ անցկացնելուց հետո»։