Իրանը հայտարարել է, որ կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն հարձակվի իրանական էլեկտրակայանների վրա

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն հարձակվի իրանական էլեկտրակայանների վրա, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։ Այս զգուշացումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրին, ըստ որի՝ Իրանն ունի 48 ժամ նեղուցը լիարժեք բացելու համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կոչնչացնի երկրի էլեկտրակայանները: 

«Եթե Իրանի էլեկտրակայանների հետ կապված ԱՄՆ-ի սպառնալիքները իրագործվեն, անմիջապես կձեռնարկվեն պատժիչ միջոցներ. Հորմուզի նեղուցը լիովին կփակվի և չի վերաբացվի մինչև վնասված էլեկտրակայանների վերականգնումը։ Թիրախ կդառնան տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմին պատկանող բոլոր էլեկտրակայանները, էներգետիկ ենթակառուցվածքները և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնները», — նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։

Հորմուզի նեղուցն արդեն չորրորդ շաբաթն է փաստացի փակ է: Իրանական կողմը նշում է, որ նավարկությունն անվտանգ չէ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով և նեղուցով կարող են անցնել միայն «ոչ թշնամական» երկրների նավերը:

Նեղուցի շրջափակումը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Համաշխարհային շուկայում նաև 50%-ով կրճատվել է պարարտանյութերի արտահանումը։

Leave a Comment