Ստամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվել



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


 Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել․ այս մասին հայտնում է AHaber-ը։ 

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ շենքերը կառուցվել են միմյանց մոտ, և դրանցից մեկում տեղի ունեցած պայթյունը «դոմինոյի էֆեկտ» է առաջացրել, ինչը հանգեցրել է հարևան շենքի փլուզմանը։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը միջադեպի համար մեղադրել է բնական գազի պայթյունին։

«Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի պատճառով։ Փլատակների տակ մնացել է ինը մարդ։ Յոթ մարդ հիվանդանոցում է, իսկ մեկ մարդուն օգնություն է ցուցաբերվել», – ասել է նա։

Նախնական տվյալներով՝ Ֆաթիհ թաղամասում տեղի ունեցած պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:

Դեպքի վայրում այժմ աշխատում են բժիշկներն ու փրկարարները: Փլատակների տակ հայտնված հինգ հոգուց երեքին հաջողվել է դուրս բերել:

Տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն տարածք մուտք գործելը դժվար է նեղ փողոցների և խիտ կառուցապատված տարածքի պատճառով։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment