Ստամբուլի կենտրոնում երկու բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ • Tribune.am

Ստամբուլի կենտրոնում երկու բնակելի tշենք է փլուզվել, ենթադրաբար գազի արտահոսքի պատճառով, հաղորդում է TRT-ն։

Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական Ֆաթիհ թաղամասում։ Ականատեսները հայտնել են, որ փլուզումից առաջ լսել են պայթյունի ձայն և զգացել են ցնցող ալիք։

Հինգ մարդ փրկվել է փլատակներից և տեղափոխվել հիվանդանոցներ։ Հնարավոր է, որ դեռ մարդիկ լինեն փլատակների տակ։ Փրկարարական գործողությունները շարունակվում են։ Ոստիկանությունը շրջափակել է տարածքը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։

Leave a Comment