Տեսանյութ. Մետրոյում Փաշինյանին իր տեղը ցույց տված արցախցին Արցախն ազատագրած Մերուժան Մովսիսյանի դուստրն է

Փաշինյանը Քպ-ի հետ այսօր շրջել է Երևանով։

Մայրաքաղաքում, մեղմ ասած, նրան լավ չեն դիմավորում և ընդունում, նրանով հիացողների, նրան փրկչի տեղ դնողների, աստվածացնողների բազմություն չկա, անգամ փոքրիկ խումբ չկա։

Շենքերի տակով անցնելիս բնակիչները Փաշինյանին անգամ միջնամատ են ցույց տալիս, թքում-մրում են, ամոթանք են տալիս։ Իհարկե, կան նաև ժպտադեմ ընդունողներ, ձեռքը սեղմողներ, բայց մի բան անհերքելի է՝ Երևանում մարդիկ շատ ավելի տեղեկացված ու քաղաքականացված են, քան մարզերում, որտեղ միայն մեկ հեռուստաալիք է հասանելի՝ իշխանական Հ1-ը։ Ճիշտ հակառակ պատկերն է Երևանում, որտեղ մարդիկ կայքերի, սոցցանցերի տեղեկատվությունն են կարդում, վերլուծում իշխանությունների վարած քաղաքականությունը և դրանից հետևություններ անում։

Դրա արդյունքն էլ ոչ ակնակահաճո և ոչ ականջահաճո տեսարաններն են Փաշինյանի ու իր թիմի համար։

Փաշինյանն իր թիմի հետ այսօր նաև Երևանի մետրո է մտել, փորձել բզկտված սահմաններով, առանց Արցախի Հայաստան-դոշի բռոշկան բաժանել մարդկանց։ Շատերը ուղղակի հրաժարվել են նրա «նվերից» ու  որևէ շփումից։

Մետրոյի գնացքի վագոնում արցախցի մի երիտասարդ կին՝ որդու հետ, նստած է եղել։ Փաշինյանը առերևույթ սիրալիր տոնով փորձել է դոշի բռոշկա նվիրել նրանց։ Արցախցի կինը հրապարակավ քննադատել է Փաշինյանին, ասել, որ նա է հայաթափել Արցախը և կանխել է վարչապետի նախահարձակ տրամադրությունները։

Համացանցում այդ տեսանյութը արագ տարածվել է, ինչի արդյունքում պարզվել է, թե ով է արցախցի համարձակ կինը։

Փաշինյանին նյարդայնացնող, հունից հանող կինը արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին,  զոհված և իր սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած ազատամարտիկ Մերուժան Մոսիյանի դուստրն է՝ Արմինե Մոսիյանը։

***

Այս դեպքին արձագանքելով՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրել է.

2 օր առաջ նշեցի, որ «կարմիր գծերը հատելու» չեմպիոնը տղամարդուն հարիր վարք չի դրսևորում, երբ ընդդիմադիրներին բանտարկելուց հետո նստում է տեսախցիկի առջև և ծաղրում նրանց:

Այսօր նոր ռեկորդ ունենք. տուն-տեղ կորցրած արցախցի մի երիտասարդ կնոջ վրա էր գոռգոռում, մատ թափ տալիս, որը համարձակվել էր ասել, որ Արցախը կորցրել են, բայց վերադառնալու են, սովորության համաձայն՝ «շառ էր անում», որ իբր այդ կինն անհարգալից է եղել հայկական քարտեզի նկատմամբ:

Ու այս տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու:

– Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու:

Leave a Comment