Եթե քեզ հետաքրքրում է քաղաքը, ստեղծարար մտածողությունը և իրական փոփոխություն ստեղծելը՝ միացիր «Մաքուր Երևան» նախաձեռնությանը:
Մրցույթը 14-35 տարեկան երիտասարդների համար։ Կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր։ Կարող եք գրանցվել հղումով։
Մրցութային աշխատանքները ներկայացվում են հետևյալ ուղղություններով․
- «Քաղաքը տեսանելի է» – վիզուալ արտահայտչամիջոցներ՝ փողոցային արվեստ, արվեստային գրաֆիկա, պատկերային լուծումներ։
- «Ինտերակտիվ քաղաք» – թվային, ինտերակտիվ և տեխնոլոգիական լուծումներ։
- «Քաղաքային փորձառություն» – ժամանակավոր կամ շարժական լուծումներ՝ pop-up ձևաչափեր, ֆիզիկական միջամտություններ և տարածական փորձարկումներ, որոնք կարող են կիրառվել քաղաքային միջավայրում։
- «Քաղաքը խոսում է» – հաղորդակցային և իրազեկման լուծումներ՝ վիզուալ կոչեր, տեղեկատվական նյութեր և հաղորդագրություններ։
Ինչպե՞ս են գնահատվելու աշխատանքները
- Աշխատանքները կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով առաջարկների նորարարական մոտեցումը, իրագործելիությունն ու կիրառելիությունը քաղաքային պայմաններում, տեխնիկական և կառուցվածքային որակը, ինչպես նաև հասարակական ազդեցությունը և էկոլոգիական կայուն զարգացման ներուժը։
Ի՞նչ է սպասվում մրցույթի ավարտին
- Մրցույթի արդյունքները կներկայացվեն հանրային ցուցահանդեսի ձևաչափով:
- Կլինեն բաց քննարկումներ և մասնագիտական մեկնաբանություններ:
Գրանցման վերջնաժամկետ՝ 01.05.2026
