«Ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը․ Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է․

«Ակնհայտ է, որ «ժողովրդի ծոցից դուրս եկած» վարչապետը այլևս չի ուզում վերադառնալ այդ ծոցը: Ավելին, նա այդ ծոցից իրեն վեր է դասում, հեգնում է և «սիրում է բոլորին», բացի իր երեսին ճշմարտությունը ասել չվախեցողներից:

Հ.Գ. Արցախը հանձնողը դու ես, Նիկոլ: Ուզում ես դոշիդ քարտեզի փոխարեն գլոբուս կախի: Պատմության մեջ դու մնալու ես Արցախը հանձնող ու զուտ ավտոբուսի առաջին շարքի ճենճոտ «պասաժիր»»:

Ռուբեն Մխիթարյանն իր գրառումը եզրափակել է #ծափտվեքարա հեշթեգով։

Leave a Comment