Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը Իրանում նոր կոնտակտային անձ է փնտրում խաղաղության բանակցությունների համար։
Ըստ պարբերականի՝ երեք շաբաթ տևած պատերազմի ֆոնին Թրամփի վարչակազմում սկսվել են ներքին քննարկումներ Իրանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների վերաբերյալ։
Այս պահին ամերիկյան կողմը փորձում է հասկանալ, թե Իրանում ով կարող է լինել լավագույն բանակցողը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչինն, ով մինչ պատերազմը ներկայացնում էր երկիրը բանակցություններում, ԱՄՆ նախագահի խորհրդականների գնահատմամբ, չունի իրական լիազորություններ՝ համաձայնագրեր կնքելու համար։
Ամերիկյան կողմը փորձում է պարզել, թե իրականում ով է Իրանում կայացնում որոշումները և ինչպես կարելի է կապ հաստատել այդ մարդկանց հետ։
Փոխադարձ անվստահության պայմաններում ԱՄՆ-ն Օմանը որպես միջնորդ բանակցություններում այլևս չի դիտարկում և ավելի հակված է ընտրել Կատարը։
