Ըստ Shamshyan-ի՝ մարտի 9-ին ժամը 21։30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել, որ «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է,
Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը 8-ամյա տղա է։ Ինչպես նաև պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 08։20-ի սահմաններում, «Պեյո Յավորովի անվան» թիվ 131 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանում 8-ամյա աշակերտներից մեկը հրել է հիվանդանոց տեղափոխված դասընկերոջը, գցել հատակին, ապա ոտքերով հարվածել վերջինիս մեջքին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
