Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Թեհրանում գտնվող միջուկային զենքի օբյեկտին

Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանի Մալիկ ալ-Աշտարի անվան տեխնոլոգիական համալսարանի օբյեկտին հարված հասցնելու մասին։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այնտեղ մշակվում էին միջուկային զենքի բաղադրիչներ։

Հայտարարության համաձայն՝ օբյեկտը «ռազմավարական հետազոտությունների և զարգացման օբյեկտ էր, որը պատկանում էր Իրանի ռազմական արդյունաբերությանը և հրթիռային ուժերին»։ «Մալիք ալ-Աշտարի համալսարանի օբյեկտը օգտագործվել է միջուկային զենք և դրա բաղադրիչներ մշակելու համար», – պնդվում է հայտարարության մեջ։

Իրանական իշխանությունները նախկինում մշտապես հերքել են Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ծրագրի գոյությունը։

Leave a Comment