Մասիս համայնքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք․ անձը մեղադրվում է կանեփի աճեցման և պահման համար

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2026 թվականի մարտի 20-ին ստացվել և մակագրվել է Գ. Հ-ի  քրեական գործերը։ Գործը նույն օրը հանձնել են դատավոր Միքայել Միշայի Գրիգորյանին։ Այս մասին Iravaban.net տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Գ․ Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ իր անձնական գործածման համար թմրամիջոց ստանալու նպատակով քրեական վարույթով չպարզված ժամանակահատվածում իր բնակության վայր հանդիսացող Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ բնակավայրի Ն փողոցի Ն տուն հասցեում գտնվող հողամասում, ջրելու, մշակելու, հողը փխրեցնելու եղանակով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի «Թմրամիջոցների և հեգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուսորների շրջանառության կանոններն սահմանելու մասին» թիվ 270-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ աճեցրել է «Կառավարության 2018թ. հունիսի 27-ին ընդունված N 707-Ն որոշման 2-րդ հավելված 5-րդ կետով սահմանված խոշոր չափերով, թմրալկալոիդ՝ տետրահիդրոկաննաբինոլ պարունակող առնվազն 78 հատ շրջանառությունն արգելված «կանեփ» տեսակի բույսեր, որոնք հայտնաբերվել և վերցվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 13-ին դեպքի վայր հանդիսացող Գ. Հ.-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ բնակավայրի Ն փողոցի Ն տանը կատարված զննության ժամանակ, նշված հասցեի հողամասից:
Բացի այդ, Գ․ Հ․ քրեական վարույթով չպարզված ժամանակահատվածում, առանց իրացնելու նպատակի, իր անձնական գործածման համար իր բնակության վայր հանդիսացող Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ բնակավայրի 15-րդ փողոցի 45/1-րդ տան հասցեում գտնվող տան հողամասում իր կողմից մշակված և աճեցրած կանեփ տեսակի բույսերից մի մասն արմատախիլ անելու և մանրացնելու եղանակով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի «Թմրամիջոցների և հեգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուսորների շրջանառության կանոններն սահմանելու մասին»  թիվ 270-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի ձեռք է բերել և պահել է ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ին ընդունված N 707-Ն որոշման N 1 հավելվածի 81-րդ կետով սահմանված թմրամիջոցների և հոգեմոտ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող` առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 68,17 գրամ չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Հիշյալ թմրամիջոցը և բույսերը հայտնաբերվել և վերցվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 13-ին դեպքի վայր հանդիսացող, Գ․ Հ․-ի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթափ բնակավայրի Ն փողոցի Նտուն հասցեի զննության ժամանակ։ Գործի շրջանակներում, որպես իրեղեն ապացույց 2 փաթեթ կցվել են քրեական վարույթի նյութերին։

Գ. Հ-ի   նկատմամբ մեղադրանքներ է առաջադրվել 396-րդ հոդվածի 3-րդ մասի և 404-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետերով։

Գ. Հ-ի   նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Գործը գտնվում է նախապատրաստական փուլում,-  տեղեկացնում է Iravaban.netը։

Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment