Իրանը պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակել է 850 հրթիռ և անօդաչու թռչող սարք․ ԶԼՄ

Տարածաշրջանում հակամարտության ընթացքում Իրանի զինված ուժերը արաբական ծոցի երկրների տարբեր թիրախների ուղղությամբ արձակել են ավելի քան 4900 տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարք, իսկ Իսրայելի վրա՝ 850 հրթիռ և անօդաչու թռչող սարք, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալությունը հղում է անում Al Hadath հեռուստաալիքի, ըստ որի՝ հակամարտության սկզբից ի վեր «Իրանը ծոցի երկրների վրա արձակել է 4911 հրթիռ և անօդաչու թռչող սարք, իսկ Իսրայելի վրա՝ 850 հրթիռ և անօդաչու թռչող սարք»։

Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ իրանական ուժերը 1119 հրթիռով թիրախավորել են հարևան պետություններում գտնվող թիրախները, իսկ Իսրայելի տարածքում՝ 300 հրթիռ։

Մարտի 21-ի երեկոյան Իսրայելը հայտնել է, որ ավելի քան 40 մարդ վիրավորվել է Դիմոնա քաղաքի բնակելի թաղամասի վրա հրթիռի հարվածից։ Նշվում է, որ տուժածների թվում է տասը տարեկան տղա երեխա, ով գտնվում է ծանր վիճակում է։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Leave a Comment