ԱՄՆ-ը քննարկում է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի միջև ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման տարբերակը։ Այս մասին իր Truth Social հարթակում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՝ ընդգծելով, որ կողմերը մոտ են իրենց ռազմավարական նպատակների իրականացմանը։
Նրա խոսքով՝ առաջնային խնդիրներից է Իրանի հրթիռային ներուժի և արձակման համակարգերի ամբողջական վնասազերծումը, պաշտպանական-արդյունաբերական կարողությունների թուլացումը, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացումը։ Թրամփը նշել է նաև, որ նպատակ է համարվում թույլ չտալ Իրանի մերձեցումը միջուկային կարողությունների ձեռքբերմանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների անվտանգությունը, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Քուվեյթի պաշտպանությունը՝ պատրաստ լինելով արագ արձագանքման հնարավոր բոլոր սցենարներին։