Մենք՝ «նորաբնակ», կամ՝ Իլհամի հավատարիմ խոսնակի հերթական դիվերսիայի մասին՝ կարճ

Մարտի 19-ին վարչապետի աթոռը զբաղեցնողն իր ճեպազրույցի ժամանակ իրեն թույլ տվեց արտահայտություն՝ մեզ անվանելով «նորաբնակ», ինչը դուրս մնաց հանրության ուշադրությունից։

Փորձելով նսեմացնել Անկախության հռչակագիրը և այն ներկայացնել որպես անվտանգության սպառնալիք՝ նա այն անվանեց «կոնֆլիկտի հռչակագիր»։ Բառացի՝ «դա ոչ թե Անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է ու արդյունքում կախվածության հռչակագիր է»,-ասաց նա։

Կարող է թվալ, թե այս արտահայտությունն իր մտքում ծվարածի՝ պահի տակ բարձրաձայնված սխալմունք է, բայց դատելով վերոնշյալի վերջին տարիների վարքուբարքից, կարող ենք վստահաբար ասել, որ նա դա արեց դիտավորյալ և շատ նպատակային։

Ծանոթ ենք, իհարկե, Ադրբեջան կոչեցյալ արհեստական կազմավորումը ներկայացնողների կողմից շրջանառության մեջ դրված այն քարոզչական հնարքի հետ, ըստ որի՝ մենք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչներս, «եկվոր» ենք, ասել է, թե՝ «նորաբնակ», և որ այստեղ հայտնվել ենք 1828թ. ռուս-պարսկական պատերազմից հետո։ Նույն վերոնշյալը ընդամենը մեկ բառով՝ «նորաբնակ», կրկնեց ու հաստատեց մեզ ոչ բարով հարևան խաշնարածների տեսությունը՝ հերթական ցավալի հարվածը հասցնելով մեր երկրին, մեր պետականության հիմքերին։

ՍԱՄՍՈՆ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

 

Leave a Comment