Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու միջազգային նախաձեռնությանը աջակցելու երկրի որոշման մասին, հաղորդում է BTA լրատվական գործակալությունը։
Նախկինում հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Ճապոնիան պատրաստակամություն են հայտնել ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով՝ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին։
Ավելի ուշ Դաունինգ սթրիթը հայտնել է, որ ևս 14 երկիր պատրաստակամություն է հայտնել նպաստել նավերի անվտանգ անցման ապահովմանը Հորմուզի նեղուցով։
«Բուլղարիան, որպես երկիր, որը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական ռեժիմի դեմ իրականացվող ռազմական գործողություններին, աջակցում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ համատեղ հայտարարությանը», – գրում է գործակալությունը։