«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Նիկոլ Փաշինյանին

«Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին․ դուք Արցախը վաճառել եք»․ չարենցավանցին՝ Նիկոլ Փաշինյանին

«Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Չարենցավանից։

«Ղարաբաղյան շարժումը շարունակվում է։ Դուք 2022թ հոկտեմբերի 6-ին գնացիք և հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում, և դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուեցավ մեկօրյա պատերազմ, և արցախցիները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, խաբեցիք ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց, ովքեր դուրս էին եկել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու։ Իսկ դուք խաբել եք․․․ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք, և հենց հիմա ադրբեջանցիները նստած են Սև լճում և Վարդենիսում։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դավաճանել եք հարյուր-հազարավոր մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իշխանափոխություն եք անելու և Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք»

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Leave a Comment