ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում

ՆԳՆ սպասարկման գրասենյակը մարտի 22-ին կիրականացնի շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով միգրացիայի և քաղաքացիության, ինչպես նաև հաշվառման-քննական ծառայություններ:

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ հավելելով, որ շրջիկ սպասարկում կիրականացվի մարտի 22-ին՝ ժամը 11:30-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Leave a Comment