Իրանի և Հնդկաստանի ղեկավարները քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը

Իրանի և Հնդկաստանի ղեկավարները քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Փեզեշքիանը զրույցի ընթացքում նշել է, որ տարածաշրջանում պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան, ինչպես նաև ապահովել երաշխիքներ, որ նման գործողությունները չեն կրկնվի։

Հնդկաստանի վարչապետը, իր հերթին, հայտնել է երկրի խորը մտահոգությունը Մերձավոր Արևելքում լարվածության և հակամարտությունների սրման կապակցությամբ։ Նա խստորեն դատապարտել է տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում՝ ընդգծելով, որ դրանք լուրջ սպառնալիք են պարենային և էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև կարող են խաթարել գյուղատնտեսական արտահանումն ամբողջ աշխարհում։

Մոդին նաև կոչ է արել պահպանել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և ապահովել նավարկության ազատությունը Պարսից ծոցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment