Կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող որոշմամբ՝ չորս տարվա ընթացքում կլուծվի ՀՀ զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի հերթացուցակում գրանցված անձանց բնակապահովման խնդիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որոշումը հիմա ընդունում ենք, ֆինանսավորումը բացում ենք և 4 տարում բոլոր տները տալիս ենք»,-հավաստիացրեց վարչապետը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ նախատեսվում է տարեկան կտրվածքով լուծել հերթագրված շուրջ 800 բնակապահովման խնդիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: