Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիի Սուրբ Երրորդության (Սամեբա) Մայր տաճարում հրաժեշտ են տալիս Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին: Այսօր՝ մարտի 21-ին, նրա քաղաքացիական հոգեհանգստի վերջին օրն է, հայտնում է Ekhokavkaza-ն:
Վաղ առավոտից քաղաքացիները գալիս են երկրի տարբեր շրջաններից՝ իրենց վերջին հարգանքի տուրքը մատուցելու եկեղեցու առաջնորդին:
Մարդկանց հոսքը չի դադարում արդեն չորրորդ օրը։ Տաճարի հերթերը պահպանվում են շուրջօրյա: Նախօրեին Սամեբան կարգուկանոն հաստատելու համար փակվել էր մեկ ժամով, ինչից հետո մուտքը կրկին բացվել էր:
Պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի՝ մարտի 22-ին:
Հուղարկավորության օրը Սամեբա տաճարի ներսում բաց կթողնեն միայն հատուկ անցագրերով, շարքային քաղաքացիներին նույնպես թույլ չեն տա Սիոնի տաճար մտնել։
Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։
