Starnews.am-ը գրում է․
Այսօր երգիչ Գոռ Հարությունյանի ընտանիքում հուզիչ ու ցավով լի օր է։ Նրա եղբոր՝ Գագիկ Հարությունյանի երկնային ծննդյան օրն է, որը չի կարող անցնել առանց հիշողությունների ու կարոտի։
Գոռ Հարությունյանը սոցիալական իր էջերում կիսվել է եղբոր լուսանկարներով՝ ուղեկցելով դրանք խոր հուզիչ գրառումներով։ «Երկնային ծնունդդ շնորհավոր իմ Գագս»,– գրել է նա՝ արտահայտելով իր անսահման կարոտն ու սերը։ Մեկ այլ հրապարակման մեջ երգիչը հավելել է․ «Մի օր կհանդիպենք իմ Գագ», խոսքեր, որոնք հուզել են նրա հետևորդներին և կրկին հիշեցրել կորստի ծանրության մասին։

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանը կյանքից հեռացավ մոտ մեկ ամիս առաջ՝ դառնալով մեծ ցավի պատճառ ոչ միայն ընտանիքի ու մտերիմների, այլև հանրության համար։ Նրա մահվան լուրը լայն արձագանք էր ստացել, և շատերը կիսում էին ընտանիքի ցավը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: