Ինչքան խաղաղություն բառն ասել են, էնքան պատերազմներ ու պատերազմներ են բերել․ Աննա Գրիգորյան

Անցնող տարիները մեզ համար հեշտ չեն եղել, բոլորիս համար հեշտ չեն եղել, բայց վստահ եմ, որ գալիք ճակատագրական ընտրություններում միասին ուսուսի տված հաղթահարելու ենք և մեր սկսած գործը ավարտին ենք հասցնելու: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Երեկվանից սպառնալիքներ են հնչում ամբողջ հայ ժողովրդին՝ բա եթե հանկարծ չգնաք քվեարկեք գործող իշխանություններին, ուրեմն պատերազմ կլինի: Այդ 18-ին ժողովուրդը քվեարկեց պատերազմ եղավ, զոհեր եղան, 21-ին քվեարկեց հերթական պատերազմը, հերթական զոհերը: Այս ի՞նչ խաղաղությունից եք խոսում: Ինչքան խաղաղություն բառն ասել են, էնքան միայն պատերազմներ ու պատերազմներ են բերել: Այն բանաձևը, որ առաջարկում են երաշխավորված պատերազմի ճանապարհն է, բայց ամենաողբերգությունն այն է, որ սեփական ժողովրդին շանտաժի են ենթարկում։ Որքան պետք է չսիրես սեփական ժողովրդին, որ նրա հետ շանտաժի լեզվով խոսես, սպառնալիքի լեզվով խոսես ու դրսից տղա՝ Ալիև բերես սեփական ժողովրդի գլխին, սա ուղղակի խայտառակություն է»,- ասաց նա:

Leave a Comment