Իրանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան ռшզմակայանի ուղղությամբ․ սա նշանակում է, որ Իրանի հասանելիության ներքո են ոչ միայն Մերձավոր Արեւելքիի ամերիկյան թիրախները․ Բադալյան


Հասարակություն


Իրանը միջին հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա կղզու ուղղությամբ, որտեղ գտնվում է բրիտանա-ամերիկյան ռազմակայան: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։


«Հնդկական օվկիանոսում այն ԱՄՆ խոշորագույն հենակետ է, որտեղ տեղակայվում են ծանր ռմբակոծիչներ: Հատկանշականը այն է, որ Դիեգո Գարսիան բավականին հեռու է Իրանից՝ գրեթե 3,8 հազար կմ: Փաստորեն, Իրանը օգտագործել է հրթիռներ, որոնք հասնում են մինչեւ Դիեգո Գարսիա, ինչը նշանակում է, որ Իրանի հասանելիության ներքո են ոչ միայն Մերձավոր Արեւելքիի ամերիկյան թիրախներ:

Արձակված հրթիռներն իհարկե չեն խոցել ոչինչ, մեկն ընկել է օվկիանոսը, մյուսը որսացել է ամերիկյան էսմինեցը: Սակայն, ըստ ամենայնի հարվածի բուն նպատակը եղել է ցուցադրելը, որ տիրապետում է այդպիսի հեռահարության հարվածի հնարավորության: Այդ իմաստով, Իրանը փաստացի այս պատերազմի համար աննախադեպ քայլ է արել, առաջին անգամ կիրառելով միջին հեռահարության բալիստիկ հրթիռ:


Դիեո Գարսիայի բազան բրիտանական է, սակայն այնտեղ առավել մեծ ներկայությունը ամերիկյան է: Իրանի դեմ պատերազմից առաջ եղավ տեղեկություն, որ Լոնդոնը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործել այդ ռազմակայանը: Թրամպը նաեւ դրա համար էր հայտարարում, թե հիասթափվել է Սթարմերից՝ Բրիտանիայի վարչապետից:

Միեւնույն ժամանակ, պատերազմից ոչ շատ առաջ, Բրիտանիան որոշեց կղզին վերադարձնել Մավրիկիոսին, ինչը եւս հարուցել էր Թրամպի դժգոհությունը: Իհարկե վերադարձի պայմանն այն էր, որ բազան կշարունակի մնալ:

Նաեւ հատկանշական է, որ նախօրեին տեղեկություն եղավ Իրանի ԱԳ նախարարի եւ Բրիտանիայի ԱԳ նախարարի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Աբաս Արաղչին հայտնել էր, որ, եթե Բրիտանիան օգնի ԱՄՆ-ին Իրանին հարված հասցնելու հարցում, ապա Իրանը օրինական թիրախ կհամարի բրիտանական օբյեկտները»,-գրել է նա։


Leave a Comment