Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այսօր էլ Գեղարքունիքի մարզում են՝ Վարդենիսում։ Ուղիղ եթերում քաղաքացին մոտենում է Փաշինյանին ու բողոքում, թե ինքն իր հողատարածքներից չի օգտվել՝ վախեցել են մշակել, բայց իրենից հարկ են ուզում։
«Վերին Շորժա 25 հեկտար 1989 թվականից վարձակալական հող ունեմ, ամեն տարի ցանում էի։ 2021 թվականին ցանեցի, այդ ժամանակ որ խփեցին՝ ցանած էր, իմ դաշտի մեջ խփին։ Դա էլ ոչինչ դե, թուրք են՝ խփեցին։ Չհավաքեցի բերքս։ Հիմա թուրքերի պոստը իմ դաշտից 200 մետր է հեռու, 3 տարի է՝ չենք մշակում»,- նշեց վարդենիսցին։
«Բա խի՞ չեք մշակում»,- հարցրեց Փաշինյանը, ինչին քաղաքացին պատասխանեց, թե վախենում են։ Փաշինյանն էլ վրա բերեց․ «Մի վախեցեք, մշակեք, հիմա խաղաղություն է»։
Քաղաքացին շարունակեց, արդեն երեք տարի է՝ հողը չեն մշակել, բայց իրենից պահանջում են հարկերը վճարել։
«Չեմ վճարելու»,- ընդգծեց նա։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խոսքը գույքի հարկի մասին է։
Քաղաքացին կրկին վերահաստատեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ չի պատրաստվում վճարել։