21 մարտի 2026 – 15:05 AMT
PanARMENIAN.Net – Հինգ և ավելի երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների համար կմեկնարկի բնակարանաշինական ծրագիր։ Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրանց տեղ են առաջարկելու այն բնակավայրերում, որտեղ նոր դպրոց կա կառուցված, հայտնում է Արմենպրեսը:
«Խնդիրն այն է, որ օրինակ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, երբ մարդը տուն է ուզում, մենք չենք կարող Երևանի կամ Մարտունու կենտրոնում ապահովել։ Դրա համար, այն բնակավայրերում, որտեղ կա նորակառույց դպրոց և աշակերտների տեղ կա, այդ ընտանիքների համար 16 միլիոն դրամի նման ծրագիր կանենք՝ փող կտանք և կասենք գնացեք տուն կառուցեք, հողամասն էլ կտանք»,-ներկայացրել է վարչապետը։