Սա Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի խաղաղությունն է



Որպես «խաղաղության աղավնի» ինք զինք մատուցող Նիկոլը հայտարարել է, թե չունի կասկած, որ ընտրություններում ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը. դա քաղաքացու ստեղծած խաղաղությունն է: «Սա քո խաղաղությունն է ՀՀ հարգարժա՛ն, սիրելի՛, հարգելի՛ քաղաքացի, և դու պետք է տեր կանգնես քո խաղաքղությանը, քո պետությանը, քո անկախությանը, քո ինքնիշխանությանը»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլն ու փառաբանել նահատակների անունը:

Հեչ էլ հարգարժան քաղաքացու խաղաղությունը չէ այն, ինչը պաշտպանելու կոչ է հղում Նիկոլը. սա Իլհամի խաղաղությունն է և Հայաստանի կապիտուլյացիան: Այդ ադրբեջանցիները կարող են այսօր խոսել խաղաղությունից՝ խաղաղություն, որ ամբողջությամբ սպասարկում է Ադրբեջանի ազգային շահերը, իսկ ահա Նիկոլի Հայաստանը կարող է միայն ողբալ, քանի որ երկիրը ենթարվել է կապիտուլյացիայի, իսկ Նիկոլի վերարտադրության դեպքում այդ կապիտուլյացիան ուղղակի դառնալու է անվերապահ. Սահմանադրության փոփոխության բուն նպատակը հենց դա է:

Հետևաբար՝ հարց՝ արժե՞, պե՞տք է, արդյոք, պաշտպանել Իլհամի խաղաղությունը, թե՞ պետք է անել այնպես, որ ռեվիզիայի ենթարկվի Նիկոլի ու թուրքերի՝ համատեղ ջանքերով հաստատված ստորացուցիչ իրականությունը, ինչը բնավ չի նշանակում նոր պատերազմ. պետք է ուղղակի մի փոքր կամք ցուցաբերել ու դադարել պատեհ-անպատեհ Իլհամի առաջ կզել, պետք է թուրքին ու աշխարհին ցույց տալ ուղղակի, որ հայ ժողովուրդը մտադիր չէ մի Նիկոլի պատճառով գնալ ինքնաոչնչացման ու ինքնաստորացման ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment