
Պետությունը զինվորից պահանջել է առավելագույնը՝ անձնական զոհողություն, առողջություն, երբեմն՝ կյանք, սակայն փոխարենը չի ապահովել համարժեք համակարգային վերաբերմունք և ապագայի հստակ երաշխիքներ։
2020 թվականի պատերազմը բացահայտեց ոչ միայն արտաքին սպառնալիքների հանդեպ մեր անկարողությունը, այլ նաև ներքին համակարգային լուրջ խնդիրներ։
Մեր զինվորները կատարել են իրենց պարտքը մինչև վերջ, իսկ պետությունը՝ ոչ։
Ավելին՝ պատերազմից հետո հազարավոր զինվորներ մնացել են միայնակ իրենց խնդիրների հետ՝
առանց լիարժեք հոգեբանական աջակցության,
առանց կայուն սոցիալական ապահովության,
առանց հստակ վերաինտեգրման քաղաքականության։
Մեր վետերանները կունենան երկարաժամկետ
բժշկական և հոգեբանական աջակցություն, արտոնյալ բնակարանային ծրագրեր և աշխատանքի առաջնահերթ հնարավորություններ պետական ծառայության տարբեր ոլորտներում։ Հայրենիքին ծառայելը պետք է նոր դռներ բացի երիտասարդի առաջ։