Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել իր հարևանների հետ․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մահմեդական երկրներին հղած ուղերձում հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտել հարևանների հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք մեր եղբայրներն եք, մենք մտադրություն չունենք ձեզ հետ հակամարտության մեջ մտնելու», – գրել է Փեզեշքիանը X ցանցում Ռամադանի ավարտի կապակցությամբ հղած իր ուղերձում։

Նա պնդել է, որ հարևան մուսուլմանական երկրների հետ Իրանի առճակատման միակ շահառուն Իսրայելն է։

Leave a Comment