Կաթողիկոսի` երկրից բացակայելու արգելքը հեռացնելու միջնորդությունը մերժվել է․ Զոհրաբյան

Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու։ Նման գրառում է արել փաստաբան Արա Զոհրաբյանը։

«ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎՆԱՍՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես գիտեք, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է:

Վրաց ուղղափառ եկեղեցուց ստացվել է հրավեր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը ներկա գտվելու և մասնակցելու Աստվածային սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու սույն թվականի մարտի 22-ին:

Եղբայրական ժողովրդի այս մեծագույն վշտի պահին պատշաճ էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցի տեղի ունենալիք եկեղեցական սուրբ արարողություններին:

Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլատրել մի քանի օրով մեկնելու Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ Վրաստանի Հանրապետություն:

Այս կապակցությամբ միջնորդություն էի ներկայացրել քննիչին:

Այսօր ստացա քննիչի որոշումը միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,-նշել է նա:

Leave a Comment