Տունը չկա, գումարը՝ նույնպես. «Էկո պրոյեկտ»-ի չկատարած խոստումները

Արամ Ցականյանը 2024 թվականի նոյեմբերին որոշել էր Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ թաղամասում էկո տնակ ձեռք բերել։ Այդ նպատակով նա վարկ էր ձևակերպել և 2024 թ.-ի դեկտեմբերի 27-ին 4 մլն 850 հազար դրամ կանխավճար փոխանցել «Էկո պրոյեկտ» ՍՊԸ-ին: Ընկերության սեփականատերը Իրինա Բիջոյանն է:

Կնքված պայմանագրով՝ ընկերությունը պարտավոր էր կանխավճարը ստանալուց հետո 80 օրվա ընթացքում տնակը հանձնել գնորդին։ 2025 թվականի փետրվարի 25-ին Արամ Ցականյանը դիմում է ներկայացրել` պայմանագիրը լուծարելու և գումարը վերադարձնելու պահանջով։ Անցել է գրեթե մեկ տարի, սակայն գումարը չի վերադարձվել։

Արամ Ցականյանը «Էկո պրոյեկտ»-ից միակ տուժածը չէ. ՍՊԸ-ի դեմ ներկայում 16 դատական գործ կա, հիմնականում՝ պայմանագիրը լուծարելու և գումարի բռնագանձման պահանջով։ 

Արամի պատմությանը «Հետք»-ում անդրադարձել էինք դեռ 2025-ի դեկտեմբերին։ Ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չենք կարողացել կապ հաստատել «էկո պրոյեկտ» ընկերության տնօրեն Իրինա Բիջոյանի հետ։

Մեզ հաջողվեց խոսել միայն ընկերության վաճառքի մենեջերի հետ, սակայն նա ասաց, որ իրավասու չէ պատասխանել մեր հարցերին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment